Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍՆ-ն արդեն ավարտել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի մշակումը, 2025 թվականին այն կներկայացվի հաստատման։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2025 թվականի պետական բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր «Ակադեմիական քաղաք»-ի համար։ Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Այս տարի ավարտել էինք «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը։ 2025 թվականին արդեն հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրության համապատասխան»,- նշել է նախարարը։
Անդրեասյանը նաև նշեց՝ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները՝ միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով։