Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ոչ ոք չի ցանկանում կործանել իր երկիրը կամ ներքաշվել անիմաստ պատերազմի մեջ։ Ուստի մենք հասկանում ենք վրաց ժողովրդի որոշումը, որն ընտրություն է կատարել հօգուտ խաղաղության։ Այս մասին ասել է այցով Թբիլիսիում գտնվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը իր գործընկեր Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո մամուլի համատեղ հայտարարությունում։

«Ցանկանում եմ շնորհավորել Վրաստանի կառավարությանը։ Դուք, վարելով եվրոպամետ քաղաքականություն, թույլ չտվեցիք, որ ձեր երկիրը վերածվի նոր Ուկրաինայի։ Մենք մեծապես գնահատում ենք վարչապետի հավատարմությունը այս գաղափարին, և ես անձամբ վստահ եմ, որ մինչև տասնամյակի վերջ Վրաստանը պատրաստ կլինի անդամակցելու Եվրամիությանը։ Մենք ամեն ինչ կանենք ձեզ օգնելու համար»,- ասել է Օրբանը:

408