Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բրիտանացի երգչուհի, հեղինակ կատարող և «Գրեմմի»-ի 16-ակի դափնեկիր Ադելը լսողության մասնակի կորուստ է ունեցել բակտերիալ վարակի պատճառով։ Այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է The Sun–ը։    

«Ես ականջի ինֆեկցիա ունեմ։ Երբեք նման բան նախկինում չեմ ունեցել: Սա ամենացավալին է, որ երբևէ պատահել է ինձ։ Եղել են պահեր, երբ ուզում էի ուղղակի ականջս կտրել»,- երգչուհու խոսքերն է մեջբերում The Sun–ը։  

Նրա խոսքով՝ հիվանդության պատճառը եղել է «ջրի մեջ ապրող հազվագյուտ բակտերիան», որը շատ դժվար է բուժել, և բժիշկներն առաջին անգամ չեն կարողացել նշանակել ճիշտ հակաբիոտիկներ։

Պարբերականի տվյալներով՝ Ադելը վարակվել է օգոստոսին Մյունխեն կատարած տասնօրյա շրջագայության ժամանակ։ Երգչուհին նշել է, որ ցավն ավելի ուժեղ էր, քան ծննդաբերության ժամանակ։ Նրա խոսքով՝ բուժումը շատ բարդ է եղել։ Նա հակաբիոտիկներ է ընդունել նախքան ճիշտ դեղամիջոց գտնելը:

«Այժմ ամեն ինչ լավ է։ Եվ դա հիանալի է, բայց ես փոքր-ինչ կորցրել էի ձախ ականջիս լսողությունը»,- ասել է Ադելը։

182