Daily Mail պարբերականը գրում է, որ Ադելը հրաժարվել է ելույթ ունենալ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պլատինե հոբելյանին։ «Այն համեստ լոնդոնցին, որը մեծացել էր կահույքի խանութի վերևում գտնվող փոքրիկ բնակարանում, այժմ այնքան վեհ է, որ մերժել է թագուհուն»,- գրում է պարբերականը։
Ըստ Daily Mail-ի տեղեկությունների՝ երգչուհին մոտակա ժամանակներում ծրագրված համերգներ չունի։ «Նրա մենեջերներն ասել են, որ նա չի կարող անել դա։ Գրաֆիկի հետ կապված խնդիրները կամ նման բան ներկայացվել են որպես պատրվակ։ Դա լուրջ զարմանք է հարուցել, հատկապես այն պատճառով, որ նա պարգեւատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։ Ի վերջո, դեռ քանի՞ հնարավորություն նա կունենա ելույթ ունենալու թագուհու եւ ամբողջ Բուքինգհեմյան պալատի առաջ»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը։
Երկրպագուներից շատերը չեն հասկացել երգչուհու քայլերն ու կարծել են, որ Ադելն «աստղային հիվանդություն» է ձեռք բերել։
Միջոցառմանը հրաժարվել է մասնակցել նաեւ երգիչ Հարի Սթայլզը։ Հոլեբյանին ելույթ են ունեցել Էդ Շիրանը, Էլթոն Ջոնը, Ռոդ Ստյուարտն ու «Queen»-ը։