
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է ակտիվորեն հարցազրույցներ տալ արտասահմանյան լրատվամիջոցներին՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կեղծելու տարբերակների մասին հայտարարություններ անելով։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է. «Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»»։
«Չգիտես ինչու մենք այն անվանում ենք «Հայկական կարուսել»։ Չգիտեմ, միգուցե Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»։ Սրա էությունն այն է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ սոցիալապես անապահով անձանցից տարբեր պատրվակներով առգրավում են անձը հաստատող փաստաթղթեր, հետո օգտագործում քվեարկության համար: Մեկ ID-ով և տարբեր էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է նույնիսկ 17 անգամ: Նրանց տրամադրության տակ են հայտնվել մեծ թվով նույնականացման քարտեր և անձնական համարներ»,- նշել է նախագահը։