Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավվել ԶՈՒ-ի կարևոր ուղություններում: Մասնավորապես խոսքը վերաբերում է սահմանային զորամասերին և կարևորություն ունեցող հատուկ զորամասերին: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Մենք խրախուսում ենք, որ մեր համար կարևոր զորամասերը ու առաջնահերթ պահեստազորից կարողանան համալրել և խրախուսում ենք, որ նրանց բավարարման մեջ էական բան փոխվի, սա տարածել բոլորի վրա մենք հակված չենք և այո կարող է նախարարի որոշմամբ այդ զորամասերի ցանկը ավելանալ կամ պակասել կախված ԶՈՒ պահանջարկից կամ համալրվածությունից»,- ասաց նախարարը:
Հարցին, թե երբ որևէ զորամաս դուրս է գալիս ցանկից, այդ դեպքում զինծառայողի կենսաթոշակի իրավունքի հետ որևէ բան փոխվում է, քանի որ նա անցել էր զինծառայության, զորամասը կար և նա ստացել էր արտոնություն կենսաթոշակը շարունակելուն զուգահեռ, երբ հրամանը փոխվում է, ինչ է լինում այդ զինծառայողի արտոնության հետ:
Հարցին ի պատասխան Պապիկյանը նշեց. «Հրամանը փոխվելու պարագայում ընդամենը կարող է արտոնյալ զորամասերի շարքը մեծանալ կամ տվյալ զորամաս այլևս չեն կարող արտոնյալ կարգավիճակով այլ զինծառայողներ գալ, այսինքն եթե զինծառայողը այդ սկզբունքով վերականգնվում է ծառայության, դա շարունակում է անփոփոխ մնալ, եթե նա չի ուզում տեղափոխվել այլ զորամաս կամ պաշտոնի բարձրացման չի գնում»:
Մանրամասները տեսանյութում