Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

««Քաղաքացիական պայմանագիր»-ը Բալասանյան դաշինքին չի պարտադրել,  նրանք Գյումրիում մանդատները վայր են դրել, իսկ քաղաքապետը հրաժարական է տվել և դա ՔՊ-ի որոշելու հարցը չէր, դրանից հետո ՔՊ-ն իր դիրքորոշումը հայտնում է»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը: 


Պատգամավորը պարզաբանեց, որ ձերբակալությունները իրավական գործընթացներ են և եղել են վաղուց. «Իմ մասով՝ ես չեմ հայտարարել, որ ես եմ թեկնածուն, ես հայտարարել եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի դիրքորոշում, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն ունի տարածքային կառույց՝ նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակը առաջնորդող անձնավորություններ: Մենք ունենք հարցի հետագա 2 ընթացք. մեկը՝ ավագանու անդամների միջից նոր քաղաքապետ ընտրելն է և հաջորդը՝ դա արտահերթ ընտրություններն է»: 


Սարուխանյանը հավելեց, որ սա աննախադեպ իրավիճակ է. «Չենք ունեցել նմանատիպ իրավիճակներ, երբ և համայնքի ղեկավարը, և համայնքի ղեկավարի տեղակալները միաժամանակ հրաժարական են ներկայացնում, օրենքում որոշակի բացեր կան, իրավաբանները այդ մասով քննարկումներ կանեն համապատասխան գերատեսչությունների հետ»: 
 

361