Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են արդար և երկրի օրենսդրությանը համապատասխան։ «Իմեդի» հեռուստաընկերության հետ զրույցում նա ընդգծել է իշխանությունների պատրաստակամությունը՝ ապացույցներ ներկայացնելու ընտրական գործընթացի թափանցիկության մասին։

«Բոլորը պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ Վրաստանն անկախ պետություն է, և գործում են ընդունված օրենքները։ Մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ մենք մաքուր ընտրություններ ենք անցկացրել»,- նշել է Կոբախիձեն։

Նա նաև մեկնաբանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը՝ այն անվանելով «ընդհանուր առմամբ դրական»։ Ըստ վարչապետի՝ առաքելությունն իր զեկույցներում չի օգտագործում «արդար և ազատ ընտրություններ» տերմինաբանությունը, սակայն ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների օրինականության մասին։

165