Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր առավոտյան մեդիայում և սոցիալական ցանցերում տեսանյութեր էին հրապարակվել, որոնք արտացոլում էին Երևանի մետրոյում տիրող իրավիճակը՝ մարդաշատ կանգառներ, գնացքի ժամանման ժամանակ էլ ոչ բոլոր քաղաքացիներին է հաջողվում նստել։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանը Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ ներկայում պարզում են իրավիճակի պատճառները, վերլուծություններ անում։ «Առաջիկայում կձեռնարկվեն քայլեր՝ իրավիճակը կարգավորելու և քաղաքացիներին նման անհարմարություններից ազատելու համար»,- հայտնեց մամուլի քարտուղարը՝ պատճառված անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ու մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը։
Ասլանյանը նաև նշեց, որ այժմ մետրոյում շահագործվում են ոչ միայն երկվագոն, այլև եռավագոն գնացքներ։