Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոնգ Հին հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է աջակցություն և օգնություն ցուցաբերել Ռուսաստանին ուկրաինական հակամարտության հարցում։

«Մենք ձեզ ևս մեկ անգամ վստահեցնում ենք, որ մինչև հաղթանակի օրը մենք միշտ ամուր կկանգնենք մեր ռուս ընկերների կողքին»,- ասել է Չոյ Սոնգ Հին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում։

«Հատուկ ռազմական գործողության հենց սկզբից ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգներ է տվել, որ մենք չպետք է հետ նայենք որևէ մեկին, որ մենք հետևողականորեն և հզոր կերպով կաջակցենք և օգնություն կտրամադրենք ռուսական բանակին և ռուս ժողովրդին»,- ասել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները, Կիևին զենք մատակարարելով, «դրանով իսկ փորձում են երկարաժամկետ պատերազմ վարել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ»։

325