Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ:
«Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու համար»,- իր ելույթում ընդգծել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
«Իմ Քայլը» հիմնադրամը «Երիտասարդի երազանք» նախագծով հետաքրքրված բոլոր սկսնակ գործարարներին հիշեցնում է, որ ծրագրի շահառու դառնալու և դրամաշնորհ ստանալու հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի նոյեմբերի 4-ն է։ Ծրագրին կարող են դիմել 25-ից 40 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն գործող փոքր բիզնես կամ բիզնես գաղափար ունեցող ֆիզիկական անձինք։
Նախագծի շահառու դառնալու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ: