Զախարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ կխաղա «Ռեալ Սոսյեդադի» կազմում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբում և պատրաստվում է այս մրցաշրջանում իր նորամուտը նշել Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի կազմում:
Այս մասին հայտնել է Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը։ Ըստ նրա՝ Արսենը կարող է խաղադաշտ դուրս գալ նոյեմբերի 14-ին Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Յովե Էսպանյոլի» դեմ խաղում։
«Արսենի հետ ամեն ինչ կարգին է. նա մարզվում է ընդհանուր խմբում։ Հուսով եմ, որ նա պատրաստ կլինի հետաձգված գավաթային խաղին, բայց բաց կթողնի «Բարսելոնայի» հետ հանդիպումը»,- ասել է Գոլուբինը RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Արսեն Զախարյանը վնասվածք էր ստացել հուլիսի կեսերին:
Աղբյուր ArmSport.am
04 Նոյեմբեր, 2024 21:37
1431
ՌԴ ԱԳՆ-ն նշել է Գուրգեն Արսենյանի և Միխայիլ Գալուզինի քննարկումների հիմնական թեման
24 Սեպտեմբեր, 2026 16:11
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին
19 Սեպտեմբեր, 2026 15:32
Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը
05 Սեպտեմբեր, 2026 13:00
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Զախարյանի եղբայրը մանրամասնել է Արսենի՝ Անգլիա թռչելու հետ կապված խնդիրները
13 Մարտ, 2025 15:36
Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է
09 Հունվար, 2025 23:08
Արսեն Զախարյանը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբի հետ
17 Հոկտեմբեր, 2024 21:47