Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն:
21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։
Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ հեռու է իր լավագույն մարզավիճակից։
Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ոտքի վնասվածքից։ Նա ընթացիկ մրցաշրջանում ոչ մի հանդիպման չի մասնակցել։
09 Հունվար, 2025 23:08
542