
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայրը՝ Դավիթ Զախարյանը, մանրամասներ է պատմել Անգլիա մեկնելու հետ կապված՝ ֆուտբոլիստի խնդիրների մասին։
«Արսենն ու Տրաորեն Փարիզում ստացել են իրենց վիզաները։ Ամորին ստացել է վիզա։ Իսկ Արսենի համար սխալվել են դեսպանատանը։ Հիմա նրանք այսօր սպասում են թույլտվության։ Եթե ամեն ինչ արագ լինի, Արսենը Փարիզից կթռչի Մանչեսթեր (մեկուկես ժամ չվերթ): Եթե Աստված չանի, չհասցնեն, ապա Արսենը կմեկնի Մադրիդ՝ «Ռայո»-ի հետ հանդիպմանը։ Սպասում ենք նորությունների։ Խուճապի մի՛ մատնվեք,- գրել է Դավիթ Զախարյանը Telegram-ի իր ալիքում։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալ Սոսիեդադը» չարտերային չվերթով մեկնել է Անգլիա, որտեղ հինգշաբթի օրը՝ մարտի 13-ին, ակումբը կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 2024/2025 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան խաղում։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1:1): Մանչեսթեր ժամանած ինքնաթիռում Արսեն Զախարյանը չի եղել։