Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Բրայթոնից» կրած 1-3 հաշվով պարտությունը։

«Պրեմիեր լիգայի 10 խաղից միայն երկու հաղթանակ։ Պատկերացրեք, թե ինչ վիճակում են ակումբի երկրպագուները։ Գալիս է նոր գլխավոր մարզիչ և նախորդից ավելի շատ է պարտվում։ Պետք է հաղթահարենք այս իրավիճակը։ Հավանաբար, սա պատմության վատագույն «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Գիտեմ` լրագրողներին ամպագորգոռ վերնագրեր են հարկավոր, բայց այսպես եմ ասում, որպեսզի գիտակցենք և փոխենք իրավիճակը»,- նշել է պորտուգալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13-րդ տեղում է և ունի 26 միավոր։

580