Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը «РБ Спорт»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստը կարող էր ուժեղացնել անգլիական ակումբը։
«Բոլորը խոսում են, թե Սպերցյանը ուր որ է կմեկնի Եվրոպա, բայց չգիտես ինչու՝ դեռ չի մեկնում։ Այս պահին Էդուարդը կօգներ «Մանչեսթեր Յունայթեդին»։ Ակումբում ֆուտբոլիստների հետ կապված ծանր իրավիճակ է։ Չեմ ասի, թե Սպերցյանն ավելի ուժեղ է Բրունո Ֆերնանդեշից, բայց նա հաստատ պետք կգար «Մանչեսթեր Յունայթեդի»։ Նա հաստատ չէր փչացնի ընդհանուր պատկերը։ Էդուարդը հիմնական կազմում տեղ զբաղեցնելու խնդիր չէր ունենա»,-ասել է նա։
Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 մլն եվրո։