Մահվան ելքով վրաերթ Երևանում. 48-ամյա կինը տեղում մահացել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 5-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 06:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին:
Ինչպես հայտնում է Sհamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ժամանած՝ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
05 Նոյեմբեր, 2024 14:11
1258