Այս տարի Սևանից ոռոգման նպատակով 135 մլն խորանարդ մետր ջուր ենք բաց թողել, դա վերջին 15 տարվա լավագույն ցուցանիշն է. Սիմիդյան

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այս տարի Սևանից ոռոգման նպատակով 135 մլն խորանարդ մետր ջուր ենք բաց թողել, և դա վերջին 15 տարիների լավագույն ցուցանիշն է: Դա մեզ ուրախացնում է, որովհետև քիչ ենք բաց թողել: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Սևանի մակարդակը, երեկվա տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սանտիմետրով բարձր է, 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ 28 սանտիմետրով է բարձր: Կարծում եմ՝ սրանք էլ կարևոր տվյալներ են և մեզ ուրախացնող»,- ասաց նա:
Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2025-ին կշարունակվեն Սևանի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները, նաև նշեց, որ լճի ջրի որակի մոնիթորինգ է իրականացվում:
05 Նոյեմբեր, 2024 16:57
329
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 10-ի 08։00 դրությամբ
10 Հուլիս, 2025 10:37
Ինչ տեսք ունի Սեյրան Օհանյանի՝ Սևանում ապօրինի կառուցված առանձնատունը. լուսանկարներ
04 Հուլիս, 2025 14:10
Սևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ. ՇՄՆ
30 Հունիս, 2025 14:37
Մանուկների զվարճանքը Երևանի սրտում․ լուսանկարներ
10 Հուլիս, 2025 15:52
Երևանի Արաբկիր վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի
10 Հուլիս, 2025 12:35
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
09 Հուլիս, 2025 09:59