Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
news.am-ը գրում է․ Չինաստանի նահանգներից մեկում գիշերը լիցքավորման դրված iPhone 14 Pro Max-ը պայթել է՝ վնասելով սարքի քնած տիրոջը և տան կահույքը, հայտնում է MyDrivers կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, երբ կինը քնած է եղել լիցքավորվող սմարթֆոնի կողքին։ Ֆլագման iPhone 14 Pro Max-ը պայթել է, ինչի հետևանքով կինը այրվածքներ է ստացել։
Լուսանկարներից երևում է, որ մահճակալն ու պատերը մեծապես վնասվել են հրդեհից և ծխից: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է մարտկոցի անսարքությունը։ Թեև սմարթֆոնը ձեռք է բերվել 2022-ին և արդեն լրացել է դրա երաշխիքային սպասարկման ժամկետը, տուժողը հույս ունի փոխհատուցում ստանալ Apple-ից՝ ստացած մարմնական վնասվածքների և վարձակալած բնակարանին հասցված վնասի համար։
Տեղեկանալով այս միջադեպի մասին՝ Apple-ի աջակցության ծառայությունը լուրջ մտահոգություն է հայտնել: Ընկերությունից նշել են, որ սարքը կվերցնեն, որպեսզի փորձաքննություն անցկացնեն՝ անկախ նրանից, որ այն երաշխիքի մեջ չէ։
Այնուամենայնիվ, այս պահին պարզ չէ, թե արդյոք iPhone 14 Pro Max-ի մարտկոցը օրիգինալ է եղել, թե սարքը վերանորոգվել է ոչ պատշաճ կերպով, ինչն էլ կարող էր պայթյունի պատճառ դառնալ։