Հույսի ու ոգևորության ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը․ Արամ Ա
Հույսի ու ոգևորության ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը, ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Քիչ առաջ հետևեցի Ֆրանսայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության բանաձևի քննարկմանը, լսեցի սենատորների ելույթներն ու միաձայն ընդունված որոշմանը։ Հազա՜ր պատիվ Ֆրանսային, ժողովրդի կամքը ներկայացնող Սենատին։
Հուսով եմ, որ այլ երկիրներ ևս կհետևեն Ֆրանսայի օրինակելի ու քաջ քայլին։
Ցավի և տխրության ամպերով կուտակված հայ ժողովուրդին կյանքի երկնքի վրա, հույսի ու ոգևորութեան ճառագայթ է բարեկամ Ֆրանսայի այս որոշումը»,- գրել է Կիլիկիո կաթողիկոսը։
26 Նոյեմբեր, 2020 03:48
623
Զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով
11 Հոկտեմբեր, 2026 15:01
Արամ Ասրյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա մագիստրոսի աստիճան է ստացել Օքսֆորդի համալսարանում
01 Հոկտեմբեր, 2026 15:26
Արամ Շահինյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով
21 Սեպտեմբեր, 2026 17:00
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
01 Հունիս, 2026 19:31
Պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից 30 միլիարդ դրամով ավելի են եղել
02 Ապրիլ, 2026 18:06
Այսօր առաջին դասս էր Կառավարման ակադեմիայում. Նիկոլ Փաշինյան
06 Մարտ, 2026 21:53