Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիան լրջորեն շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հաստատմամբ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովում ելույթի ժամանակ։
«Մենք նաև շատ շահագրգիռ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությամբ ու Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու կայուն խաղաղության հաստատմամբ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ջանքերի համար, որոնց Ֆրանսիան լիովին աջակցում է»,- նշել է Մակրոնը։
Նրա խոսքով, այս խաղաղությունը հասանելի է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ Հարավային Կովկասի կայունությունը նույնպես կարևոր է Եվրամիության և Կենտրոնական Ասիայի միջև ավելի լայն հարաբերությունների համար։
«Ֆրանսիան լիակատար աջակցություն է ցուցաբերում ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին՝ ԵՄ ռազմավարության, Անդրկովկասյան միջանցքի նախագծի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։ Մեկն առանց մյուսի չի կարելի իրականացնել»,- ասել է Մակրոնը։