
The Henley Passport Index անձնագրերի ինդեքսը, որը 2006 թվականից պարբերաբար հետեւում է աշխարհում ճանապարհորդությունների համար ամենահարմար անձնագրերին, հրապարակել է իր վերջին վարկանիշը, որտեղ Հայաստանը 84-րդ տեղում է:
Ինչ վերաբերում է առաջին տեղին, ապա այն զբաղեցրել է Ճապոնիան:
Նշվում է, որ վարկանիշը ներառում է 199 տարբեր անձնագրեր եւ 227 տարբեր ճանապարհորդական ուղղություններ: Վարկանիշում առաջատարներն են Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան եւ Գերմանիան: Վերջին տեղում Աֆղանստանի քաղաքացիների անձնագիրն է: Հայաստանը 84-րդ տեղում է՝ Մարոկկոյի եւ Կուբայի կողքին, իսկ Ռուսաստանը 51-րդ տեղում է:
Henley & Partners-ի զեկույցում նշվում է, որ 2021 թվականի առաջին եռամսյակում միջազգային շարժունակությունը կազմել է կորոնավիրուսի համավարակի մակարդակի միայն 12%-ը, ինչը նշանակում է ՛՛ճամփորդության տեսական եւ փաստացի հասանելիության տարբերություն՛՛: