Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

 

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սնունդը բաժանելուց առաջ խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալներին։

 

Դատապարտյալներից մեկի խուզարկությամբ սննդի համար նախատեսված սայլակում առկա հացերի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և wi-fi սարք։ Միաժամանակ նկատել են, որ մյուս դատապարտյալը խուզարկությունից առաջ հատակին նետել է ծխախոտի տուփ։ Զննությամբ պարզվել է, որ տուփի մեջ առկա է եղել թմրամիջոցի նմանվող, 0,50 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված։

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

143