Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի կառավարության անդամներ, նախարարներ Աստրիդ Փանոսյան-Բուվեի և Գիյոմ Կասպարյանի հետ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը վերստին շնորհակալություն է հայտնել նախարարներ Փանոսյան-Բուվեին ու Կասպարյանին և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններում իրենց գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի առաջմղման և ընդհանուր արժեքների վրա խարսխված բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։
Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի դեսպանի հետ փոխվստահության վրա հիմնված իրենց համագործակցությունը և ընդգծել են վերջին տարիներին հայ-ֆրասիական հարաբերությունների ամրապնդման և զարգացման ուղղությամբ արձանագրված նշանակալի ձեռքբերումները։
Քննարկվել են նաև տարբեր ուղղություններով երկու երկրների միջև առկա համագործակցության խորացման հեռանկարները։
Տիեղեկատվություն․ Աստրիդ Փանոսյան-Բուվեն Ֆրանսիայի՝ Աշխատանքի և զբաղվածության հարցերով, իսկ Գիյոմ Կասպարյանը՝ Հանրային ծառայության, հանրային գործունեության պարզեցման ու վերափոխման հարցերով նախարարն է։