Հասանք որոշ նպատակների, բայց ավելին էինք ուզում. Մեսսի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ ամփոփել է մրցաշրջանը «Ինտեր Մայամի»-ում։
Կայացել էր MLS-ի փլեյ-օֆֆի 1/8-րդ եզրափակչի երրորդ հանդիպումը, որում «Ինտեր Մայամին» ընդունել էր «Ատլանտա Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 3։2 հաշվով։ «Ինտեր Մայամի»-ն դուրս էր մնացել պայքարից:
«Ավարտվեց մի մրցաշրջան, որտեղ մենք շարունակեցինք աճել որպես ակումբ և, թեև հասանք որոշ նպատակների, մենք ավելին էինք ուզում: Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ուղեկցել և աջակցել են մեզ։ Հիմա մենք կպատրաստվենք հաջորդ տարի ավելի ուժեղ ներկայանալուն»,- այս մասին սոցիալական իր էջում գրել է Լիոնել Մեսսին:
12 Նոյեմբեր, 2024 14:34
348
Շրջանցելով Մեսսիին և Նեյմարին․ Ռաֆինյան ֆենոմենալ նվաճման է հասել ՉԼ-ում
30 Հունվար, 2025 16:36
Հայտնի են ֆուտբոլային պատմության մեջ 10 լավագույն վունդերկինդները
16 Դեկտեմբեր, 2024 12:57
Մեսսին Ալիևի գերեզմանին ծաղիկներ է խոնարհել. Համաշխարհային ճանաչված ֆուտբոլիստները՝ Ադրբեջանում. տեսանյութ
11 Դեկտեմբեր, 2024 19:40