Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան կարևոր վիճակագրական ցուցանիշով գերազանցել է «կապտանռնագույնների» նախկին հարձակվողներ՝ Լիոնել Մեսսիին և Նեյմարին:

Այսպիսով, Ռաֆինյան «Բարսելոնայի» պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ Չեմպիոնների լիգայում անցկացրած րոպեների և գոլերի հարաբերակցությամբ։ Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել միայն հազար րոպեից ավելի խաղադաշտում անցկացրած խաղացողների ցուցանիշները։ Բրազիլացուց Չեմպիոնների լիգայում յուրքանչյուր գոլի համար պահանջվում  75 րոպե։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ ըստ Չեմպիոնների լիգայում անցկացրած րոպեների և խփած գոլերի հարաբերակցության.

Ռաֆինյա՝ 75 րոպե միջինում մեկ գոլի համար

Լիոնել Մեսսի՝ 80 րոպե միջինում մեկ գոլի համար

Նեյմար՝ 95 րոպե 1 գոլի միջինում մեկ գոլի համար

Խրիստո Ստոիչկով՝ 97 րոպե միջինում մեկ գոլի համար

Ռոբերտ Լևանդովսկի՝ 101 րոպե միջինում մեկ գոլի համար:

Աղբյուրը`ArmSport.am

 

387