Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
GiveMeSport հանրահայտ առցանց պարբերականը հրապարակել է ֆուտբոլի պատմության 10 լավագույն «վունդերկինդների» վարկանիշային աղյուսակը:
Լավագույն եռյակը բացում է անգլիացի հարձակվող Ուեյն Ռունին։ Նրան երկրպագուները հիշում են «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում իր ելույթներով. այս ակումբների կազմում «Շրեկ» մականվամբ հայտնի Ռունին 676 խաղում խփել է 281 գոլ և կատարել 147 գոլային փոխանցում։
Երկրորդ տեղում լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդուն է։ «Մեծ ատամը» դարձավ այն քիչ խաղացողներից մեկը ֆուտբոլի պատմության մեջ, ում հաջողվեց մի քանի «Ոսկե գնդակ» նվաճել՝ առաջինը 1997-ին, երկրորդը՝ 2002-ին: Ակումբային մակարդակում այս «ֆենոմենը» խփել է 309 գոլ և եւ 481 խաղում կատարել է 75 գոլային փոխանցում։
Արգենտինացի «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն վունդերկինդը։ Բազմակողմանի հարձակվողը դարձավ միակը, ով կարողացավ նվաճել մինչև 8 Ոսկե գնդակ իր կարիերայում, ինչպես նաև կարողացավ գերազանցել միջինը 1 արդյունավետ գործողության նշագիծը մեկ խաղում. այժմ նա ունի 1101 գոլային փոխանցում 914 խաղում:
Ցուցակը՝ նկարում։