Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 12-ին, ժամը 19.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարել 1-ին համալսարանական հիվանդանոցից և հայտնել, որ Չայլախյան փողոցում ծառից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով բուժօգնության է դիմել նույն փողոցի բնակիչ 53-ամյա մի տղամարդ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ՀՀ ոստիկանությունից:
Մեկնել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ շենքի բակում տուժած տղամարդու հետ վիճաբանել է 66-ամյա հարևանը: Վեճը վերածվել է ծեծկռտուքի, և հարևանն էլ, իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, մեկ անգամ հարվածել է:
Ահազանգից մեկ ժամ անց 66-ամյա տղամարդը հայտնաբերվել է իր բնակարանում, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: