Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկարն էլ ունեմ, նաեւ Էվերեստի նկարն ունեմ։ Չէ՛, ոչ մի պրոբլեմ չի, արխային կարաք դուք էլ ունենաք»,- խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ դիմելով Արմեն Ռուստամյանին:

Անդրադառնալով պնդումներին, որ ՊՊԾ աշխատակիցներին և պաշտոնյաներին ուղեկցող մեքենաների թիվը աճում է, Գրիգորյանն ասաց․ «Այս երկրում այլևս չպետք է լինի Հոկտեմբերի 27․ իսկ ձեր շեֆը գուցե հրաժարվի ՊՊԾ անվտանգությունից ու պադավատներից»․

Պատգամավորը հայտարարեց՝ բաժակը ձեռքին՝ ընդդիմությունից ավելի լավ հայրենասիրական ճառեր կարող է ասել․ «Խնդիրը դրանում չէ, հայրենասերն այն մարդն է, ով ՀՀ պետական բյուջեից 100 դրամ չի գողացել»։
 

300