ՀՀ ՆԳ նախարարը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտին առնչվող հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 12-ին Հունգարիա կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսին։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման, անօրինական միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնման հարցեր։
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարին հրավիրել է Հայաստան՝ ծանոթանալու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կողմերն ընդգծել են իրենց պատրաստակամությունը միգրացիոն ոլորտում երկկողմ համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։
13 Նոյեմբեր, 2024 19:19
445
Ստորագրվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության տարեկան ծրագրերը
23 Ապրիլ, 2026 16:35
Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով՝ անկախ արտաքին հանգամանքներից․ ՀՀ նախագահը հյուրընկալել է դեսպանին
25 Մարտ, 2026 14:55
Ակտիվացնելով Հայաստան-սփյուռք կապերը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հունաստանի «Հայաստան» կենտրոնի համահիմնադրին
20 Մարտ, 2026 11:22