Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հենվում է այն փաստի վրա, թե Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է ԼՂ մասին: Այս մասին ԱԺ-ում Կառավարության ղեկավարն ասաց հարցուապատասխանի ընթացքում։

 

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը», - ասաց նա։

 

Վարչապետը նշեց՝ մենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում և նույն տրամաբանությամբ կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրության փոփոխության կարիք այս համատեքստում չկա։

399