Քանի զբոսաշրջիկ է հոկտեմբերին Հայաստան այցելել․ նախարարը տվյալներ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203 հազար 810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195 հազար 396-ի համեմատ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (11%) և Իրանից (7%)»,- գրել է նա:
14 Նոյեմբեր, 2024 02:52
583