![](https://araratnews.am/admin/images/1731575073.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բյուջեի կարևորագույն հարցերից մեկը թոշակների հարցն է: Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է հասկանանք՝ թոշակն ինչպես է ձևավորվում: Այսօր ՀՀ-ում կան 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, այս մարդկանց մենք որտեղի՞ց ենք թոշակ տալիս՝ աշխատող մարդկանց շնորհիվ: Ինչի ա մեր երկրում թոշակը ցածր, կամ երբ կլինի թոշակը այնքան, որ չնեղվենք, որ մենք, որ նորմալ թոշակ ենք տալիս մարդկանց, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ որ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից լինի 60, 70, 80, 100, 200, 300 տոկոսով ավելի, իսկ մենք մեր երկրում աշխատանքը չենք խրախուսում: Մենք անընդհատ պատճառ ենք ման գալիս, թե մարդը ինչի պիտի չաշխատի»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թոշակները կարող են բարձրանալ, եթե այսօր թոշակառուներից կրկնակի ավելի մարդ աշխատի:
«Երրորդ հանրապետության մեջ, պատմության մեջ առաջին անգամ, 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը, 30 տարվա պետությունը առաջին անգամ նվազագույն կալորիա է կարողանում ապահովել իր քաղաքացու համար»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։