Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պատմությունը միշտ պետք է քննել, վերաքննել, ենթարկել անալիզի փաստերի հիման վրա: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ես իհարկե շատ ուրախ եմ, որ պրն Գեղամ Մանուկյանը Խորհրդային Միության ժամանակ ոգևորվել և տոգորվել էր անկախական գաղափարներով, բայց մի քիչ անտրամաբանական է, որ դրա արդյունքում ինքը անդամակցել է ՀՅԴ-ին: Եթե Գեղամ Մանուկյանը 1990 թվականին անդամակցել է ՀՅԴ-ին, որովհետև ինքը անկախական նկրտումներ ուներ, երևի թե սխալվել է»,- ասաց նա:

Ռուբինյանը նշեց, որ ամբիոնին է մոտեցել, որ խոսի ՀՅԴ 004 շրջաբերականի մասին:

«Սիրելի գործընկերներ, ազնիվ եղեք, եկեք ասեք, որ այդ շրջաբերականը կա, ու կավարտվի այս մղձավանջը, բայց եթե չեք գալու ասեք, այս թեման շարունակվելու է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հրապարակվել էր ՀՅԴ 004 շրջաբերականը, որում դաշնակցականները կողմ են անկախությունը Ռուսաստանին զիջելուն:

Մանրամասները՝ տեսանյութում։

455