Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սաուդյան «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ Նեյմարի գործակալ Պինի Զահավին խոսել է իր Նեյմարի ապագայի մասին:
«Ալ-Հիլալից» Նեյմարի հեռանալու շուրջ բանակցություններ չկան: Նա պայմանագիր ունի, երջանիկ է իր ակումբում։ Ես և Նեյմարի հայրը միակ մարդիկ ենք, ովքեր կարող են բարձրաձայնել նրա ապագայի մասին։ Ես չգիտեմ, թե որտեղից են ծագել վերջին լուրերը», - սոցիալական ցանցերում Զահավիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը երկու հանդիպում է անցկացրել, որոնցում արդյունավետ չի եղել։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Ալ-Հիլալին» է միացել 2023 թվականի օգոստոսին։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt ինտերնետային պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 32-ամյա հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am