Նեյմարը պատրաստվում է վերադառնալ Եվրոպա
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայտնի են դարձել բրազիլացի հարձակվող Նեյմարի ծրագրերը սաուդյան «Ալ-Հիլալից» բաժանվելուց հետո։ Ֆուտբոլիստը ժամանակից շուտ խզել է համագործակցությունը սաուդական ակումբի հետ, գրում է armsport.am-ը:
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով, վերադարձը «Սանտոս» չի լինի Նեյմարի կարիերայի վերջին կանգառը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սանտոսում» Նեյմարը ցանկանում է օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել և խաղային տոնուսի մեջ մտնել, որպեսզի համապատասխանի եվրոպական ֆուտբոլի պահանջներին։ Նեյմարի վերջնական նպատակը ԱԱ-2026-ին Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցելն է։
Նշվում է, որ կողմերը վեց ամսով պայմանագիր կկնքեն առանց երկարաձգման տարբերակի։ Պայմանագրի ավարտից հետո Նեյմարը մտադիր է վերադառնալ Եվրոպա։
28 Հունվար, 2025 21:44
493