Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում հոկտեմբերի 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

12 Հոկտեմբեր, 2026 14:28
68