Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վազգեն Սարգսյանից ավելի շատ վախենում էին Վազգեն Սարգսյանի սպանությունը կազմակերպողներն ու պատվիրողները: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով Աղվան Վարդանյանի ակնարկին՝ թե Փաշինյանն իբր վախենում Է Վազգեն Սարգսյանից:

«Ինչ վերաբերում է պրն Վարդանյանի ասած՝ գյադեք էս կողմ, գյադեք էն կողմին, ես կխնդրեմ, որ պրն Վարդանյանը իրենց խմբակցության ու Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներից փոքր-ինչ ավելի քիչ մանրամասներ ներկայացնի հանրությանը, դա էսթետիկորեն բավականին տհաճ է, երրորդ՝ ինչ վերաբերում է մահապարտներին ու սպանության փորձերին կամ մնացածին, հազար ներողություն, ժողովուրդ ջան, Աղվան Վարդանյանը մի նախկին դաշնակցական է, ում կոլեգա նախկին դաշնակցական Հունանյանը մասնակցել է Վազգեն Սարգսյանի սպանությանը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

507