Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությունը պետք է հաղթահարի Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները և ավելի արագ զենք մատակարարի Կիևին։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, որը հրաժարական է տալիս դեկտեմբերի 1-ին՝ համայնքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է դադարեցնի վեճը և սկսի ավելի արագ զենք մատակարարել Ուկրաինային։ «Շատ հաճախ մենք միասնական չենք եղել, և Ուկրաինային օգնության վերաբերյալ քննարկումները շատ երկար են տևել», - ասել է նա՝ հավելելով. «Ուզում եմ նախարարներին ասել՝ շտապե՛ք։ Ամեն անգամ, երբ ԵՄ-ն որոշումներ է կայացնում ի պաշտպանություն Ուկրաինայի, դա չափազանց երկար է տևում, միշտ չափազանց շատ տատանումներ են լինում»:

 

233