
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ USAID-ի ուկրաինական գրասենյակին հանձնարարվել է դադարեցնել բոլոր նախագծերը երկրում՝ երրորդ երկրներին ԱՄՆ օգնությունը դադարեցնելու մասին հրամանագրից հետո, հաղորդում է ուկրաինական «Public» հեռուստաալիքը՝ վկայակոչելով կազմակերպության աղբյուրները։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել 90 օրով դադարեցնել զարգացման օժանդակությունը այլ երկրներին՝ գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
«Ուկրաինայում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակը հրաման է ստացել կասեցնելու բոլոր նախագծերը և դրանց վրա կատարվող ծախսերը՝ հետևելով ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ այլ երկրներին օգնության ծրագրերը 90 օրով դադարեցնելու հրամանին»,- նշում է հեռուստաալիքը։