Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կարող են սկսվել ապրիլ-մայիսին, որին կարող է նախորդել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այսպիսի հայտարարություն է արել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը։
Բանակցություններին, ինչպես գրում է հրատարակության սյունակագիր Աբդուլքադիր Սելվին, կնախորդի հրադադարի մասին հայտարարություն։ «Նախ՝ հրադադար կհայտարարվի, հետո կսկսվեն խաղաղության բանակցությունները: Բանակցային գործընթացում Թուրքիան կարող է որոշակի առաքելություն ստանձնել, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է տրվել միջնորդի դեր, քանի որ նա միակ առաջնորդն է, որը կարող է շփվել և՛ Պուտինի, և՛ Զելենսկիի հետ, հիմա ավելացել է նաև Թրամփը»,- նշում է լրագրողը։

180