
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուների ուղեկցությամբ այս օրերին շրջայց է կատարում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբին կից, ՀՀ ԱԻՆ-ի վերահսկողությամբ և վարչական շրջանների միջոցով կազմակերպված, ինչպես նաև անհատ բարերարների, կամավորների ջանքերով գործող հումանիտար օգնության կայաններում: Այս մասին հայտնում է հիմնադրամը ֆեյսբուքյան էջում։
Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ գնահատվում են այս պահին խիստ անհրաժեշտության կարիքները, որ կազմակերպվեն դրանց ձեռքբերումն ու հասցեական բաշխումը:
Նշվում է, որ առաջացել է մանկական տակդիրների, կերերի և մսամթերքի պակաս, որի լրացումն արագ կազմակերպվել է: Բացի այդ, Հիմնադրամի սոցիալական ոլորտի աշխատակիցները կապ են հաստատում Երևանի վարչական շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքների հետ, լսում նրանց, ուսումնասիրում ստացած օգնության բավարարությունը, գրանցում կարիքները, որ առավել արդյունավետ կազմակերպվի հումանիտար աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը:
Շրջայցերը շարունակական են լինելու՝ մինչև տրվի ապրելու համար առաջին անհրաժեշտության բոլոր կարիքների լուծումը:
Աննա Հակոբյանն իր երախտիքն է հայտնել այն անհատներին, կազմակերպություններին, որ պատերազմի թեժ օրերին՝ թշնամու առաջին կրակոցից սկսած, ինքնակազմակերպվեցին, բռունցք դարձան ու սատար կանգնեցին արցախցուն:
«Կեցցե՛ք, շնորհակալ ենք», - այսպես է Աննա Հակոբյանն ավարտել իր զրույցը կամավորների հետ հանդիպումների ժամանակ:
ՀՀ վարչապետի տիկին, ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Հիմնադրամի սոցիալական...
Опубликовано Իմ քայլը հիմնադրամ - My Step Foundation Четверг, 26 ноября 2020 г.