Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը սատարել են Հայաստանին և հանդես են եկել Ադրբեջանում հայ բանտարկյալների ազատ արձակման և Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայերի իրավունքի համար։

Նրանք պատասխանել են Բաքվի հեռուստաընկերության լրագրողի հարցին, որը հարցրել է, թե ինչու Միացյալ Նահանգները ջանքեր չի գործադրում Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար:

«Կարծում եմ՝ ես և սենատոր Մարքին աջակցում ենք Հայաստանին, երկուսս էլ: Մենք շատ ենք ցավում, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում։ Ես, մեղմ ասած, հեռու եմ այն ​​համոզմունքից, որ հայերն են դրա մեղավորը»,- ասել է սենատոր Շելդոն Ուայթհաուսը:

393