ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան
Հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը: Համապատասխան կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
Կազմակերպել 2024 թվականի հուլիսի 2-5-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին՝ ընդունել պատվիրակությանը»,- ասված է կարգադրության մեջ։
03 Հուլիս, 2024 00:32
1589
ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են նոր հարձակում իրականացնել Իրանի վրա․ CBS
20 Նոյեմբեր, 2026 17:29
ԱՄՆ-ում անկել է աշխարհի ամենահայտնի գետաձին․ նա գլխարկ է կուլ տվել
20 Նոյեմբեր, 2026 14:56
ԱՄՆ-ն այլևս չի կարող համախմբել դաշնակիցներին Թեհրանի դեմ․ Խամենեիի խորհրդական
20 Նոյեմբեր, 2026 14:08
Ամերիկացի սենատորները COP29-ի ասուլիսի ժամանակ աջակցել են Հայաստանին
18 Նոյեմբեր, 2024 19:39
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպեց ՌԴ սենատոր Անդրեյ Կլիմովի հետ
06 Սեպտեմբեր, 2021 17:45
Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատոր
14 Մայիս, 2021 15:38
Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆ
21 Նոյեմբեր, 2026 20:19
Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը
21 Նոյեմբեր, 2026 16:44
Ձեր ուժն է «կիսատ-պռատ», ոչ թե մեր պետությունը․ Հարությունյանը՝ Ղահրամանյանին
20 Նոյեմբեր, 2026 23:45