2020 թվականին Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված սուբվենցիայի 30 հայտերից «Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի» կողմից հաստատվել է մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 27 ծրագրային հայտ:

 

Մարզպետարանը հայտնում է, որ հաստատված հայտերով հիմնականում իրականացվում են ճանապարհների և բակերի ասֆալտապատումներ, խմելու ջրագծերի կառուցման և նորոգման, օրվա կարգավորման ջրամբարների(ՕԿՋ), կրթական(նախադպրոցական հիմնարկներ, մանկական զարգացման կենտրոն) և մշակութային հաստատությունների, համայնքային ենթակառուցվածքների հիմնանորոգումներ, հակակարկտային կայանների կառուցման աշխատանքներ:

 

Ծրագրերն իրականացվում են մարզի 7 համայնքներում.

  • Արենիի համայնքում՝ 5,
  • Գլաձորի համայնքում՝ 3,
  • Եղեգիսի համայնք՝ 3,
  • Եղեգնաձորի համայնքում՝ 6,
  • Զառիթափի համայնքում՝ 3,
  • Մալիշկայի համայնքում՝ 2,
  • Ջերմուկի համայնքում՝ 5 ծրագիր:

Հաջորդիվ կներկայացնենք իրականացված և իրականացվելիք աշխատանքների ընթացքը՝ ըստ համայնքների:

282