Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուզում եմ երեխաները, դպրոցականները, ծնողազուրկ դպրոցականները, թոշակառուները, ուսանողները, ծնողազուրկ ուսանողները, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, պետական խնամքի ներքո՝ մանկատներ, ծերանոցների մեր քաղաքացիները, նպաստառուները, հերոսները, բազմազավակ ծնողները ֆիքսեն մի բան, որ մեկ անգամ ևս օգտագործվում է իրենց քվեն, և մարդիկ օգտագործում են իրենց քվեն իրենց անձնական դիվիդինտների համար և չեն ուզում, որպեսզի դուք ունենաք արտոնություն: Այս մասին այսօր քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ ասաց  Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:  

«Այն խմբակցությունները որոնք դեմ են քվեարկելու, իրենցից մեկի քաղաքական ղեկավարը իր կյանքում մի բան է ձեզ ուղղված կոչ արել, այսինքն ձեզ ուղղել մի ճիշտ արտահայտություն, թե ինքը ոնց ա ձեզնից զզվում, սիրելի երևանցիներ, իսկ մյուս խմբակցության ռոբաքոչարյանահանրապետական անհասկանալի հավաքածուն դաշնակցականախառը իրենք իրենց քաղաքական ղեկավարության տարիներին, երբ եղել է Հոկտեմբերի 27, Մարտի 1, իրենց կառավարման մեթոդը ձեզ ցույց են տվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

444