Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողներ Ֆաթիմա Քարիմովան և Օրխան Մամեդը, որոնք ապաստան են գտել արտասահմանում, որովհետև հետապնդվում են Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից իրենց հայացքների համար, հարցազրույց են տվել գերմանական DW-ին։
Նրանք Բաքվին մեղադրել են Լեռնային Ղարաբաղի շրջափակման, հումանիտար աղետի, խաղաղ բնակչության դեմ ռազմական գործողությունների, հայերի էթնիկ զտումներ եւ ՀՀ տարածքի որոշ հատվածների օկուպացիայի մեջ։
Օրhան Մամեդն իր խոսքում նշել է, որ ադրբեջանցի ցուցարանները, որոնք իբր էկոակտիվիստներ էին, փակել էին ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, որպեսզի հայերը չկարողանան մեքենայով դուրս գալ այնտեղից կամ մթերք հասցվեր Ղարաբաղ։ «Մոտ 100 հազար մարդ կտրված էր արտաքին աշխարհից՝ «Կանաչ» թեմայի պատրվակով։ Ադրբեջանը այդ ժամանակ ընդհանուր առամամբ սկսեց պատերազմը։ Իսկ մի օր արդեն տեղահանեցին հայերին։ Սա տեղի ունեցավ էկոլոգիական ցույցերի ֆոնին, որոնք անցկացնում էին իշխանամետ ցուցարաները»,- նշել է նա։