Շիրակում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. տուժածներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99 կմ հատվածում, Մարալիկի ԱԳԼՃԿ-ի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արտակ Ա․-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի և Երևանի բնակիչ 39-ամյա Սարգիս Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են։
20 Նոյեմբեր, 2024 22:43
1406
Շիրակի մարզի մի շարք հասցեներում 28 ժամ ջուր չի լինի
28 Սեպտեմբեր, 2026 18:40
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը Գյումրու այն հատվածներում, որտեղ ճանապարհաշինություն է իրականացվում
26 Սեպտեմբեր, 2026 10:12
Շիրակի մարզպետը հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ղասան Խալիլիին․ քննարկվել են առաջիկա ծրագրերը
17 Սեպտեմբեր, 2026 23:16
Արագածոտնի մարզում մի խումբ տղաներ, շանտшժի միջոցով 13-ամյա աղջկա նկատմամբ սեռшկան nտնձգություններ են իրականացրել. կան ձերբակալվածներ
16 Հոկտեմբեր, 2026 11:47
Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը
16 Հոկտեմբեր, 2026 10:30
Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
14 Հոկտեմբեր, 2026 19:34