Երևանի մի շարք փողոցներում ռետինե կանգնակներ կտեղադրվեն. քաղաքապետարան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում ս.թ. նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ:
Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին:
Հորդորում ենք Հերացու փողոցով դեպի Կորյունի և Չարենցի փողոցներ երթևեկելիս նախապես վերադասավորվել առաջին և երկրորդ երթևեկելի գոտի, որպեսզի Հերացու փողոցում և Մյասնիկյան պողոտայում տրանսպորտային կուտակումներ չառաջանան:
21 Նոյեմբեր, 2024 15:08
633
Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22 Նոյեմբեր, 2024 15:25
Կարևորը խաղաղությունն է՝ ապահովում եք․ չնախատեսված կանգառ Լճափ գյուղի մոտ․ տեսանյութ
21 Մարտ, 2026 16:18
Մոլդովական-Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը
21 Հոկտեմբեր, 2025 13:58
Դիլիջանը բարեկարգված կանգառներ ունի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
24 Փետրվար, 2025 10:15