Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային ուղերձով դիմել է ռուսներին և ասել, որ Ռուսաստանը հարվածել է Դնեպրում գտնվող ռազմարդյունաբերական համալիրին նոր միջին հեռահարության բալիստիկ հրթիռով, որը կոչվում է «Օրեշնիկ»։ Պուտինի խոսքով՝ սա պատասխանն է Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների վրա արևմտյան ճշգրիտ զենքի առաջին հարձակումներին։
Ինչպես ասել է Պուտինը, հինգշաբթի օրը Դնեպր քաղաքը հարձակման է ենթարկվել «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգով՝ օգտագործելով ոչ միջուկային մարտագլխիկ։
Իր հեռուստաուղերձում Պուտինը ևս մեկ անգամ քննադատել է արևմտյան երկրներին, որոնք թույլ են տվել Կիևին օգտագործել ամերիկյան և բրիտանական հրթիռներ Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օբյեկտներին հարվածելու համար։
ՌԴ նախագահն ասել է, որ նոյեմբերի 19-ին Ուկրաինան հարձակվել է ռուսական տարածքի վրա ամերիկյան 6 ամերիկյան ATACMS հրթիռներով, այնուհետև օգտագործվել են բրիտանական Storm Shadow-ը և HIMARS-ը։
Ռուս փորձագետները կարծում են, որ «Օրեշնիկ» հրթիռը, որն օգտագործվում է Ռուսաստանի կողմից ուկրաինական պաշտպանական արդյունաբերության ձեռնարկության դեմ միջուկազերծ հիպերձայնային տարբերակով, լուրջ վտանգ է ներկայացնում Արևմուտքի համար և նաև Ռուսաստանի միջուկային եռյակի նոր հնարավորությունների ցուցադրումն է։